Իրանի ԱԳ նախարարը ՌԴ նախագահի հետ հանդիպմանը շեշտել է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ ընդգծելով, որ Ռուսաստանը կշարունակի ջանքերը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու ուղղությամբ. այս մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը։ Բանակցությունների բաց հատվածում Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի Մերձավոր Արևելքում խաղաղությունը հնարավորինս արագ հաստատվի։Իր հերթին Արաղչին նշել է, որ Իրանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները ամենաբարձր մակարդակի ռազմավարական գործընկերության վրա են։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5762

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով