Նիկոլ Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ «կեղտոտ, արյունոտ մանիպուլյացիա է»։ Այս մասին 168 TV -ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, Մարդու իրավունքների միջազգային իրավունքի մասնագետ Լարիսա Ալավերդյանը ՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն միտքը, թե «Մեծ Եղեռնը հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու հետևանք է»։ Դասախոսական աշխատանքի երկարամյա փորձ ունեցող մասնագետն ընդգծում է՝ շատ կասկածամիտ է բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք անգամ բուհը չեն կարողացել ավարտել։ «Մենք գիտենք, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չի կարողացել հանձնել համապատասխան քննությունները և ավարտել համալսարանը, և իր շատ ու շատ արտահայտություններ ես դրան եմ վերագրում։ Անգամ, եթե ինքն ինչ-որ մեջբերումներ է անում, միշտ կասկածում եմ՝ արդյոք նա ճի՞շտ է հասկացել այն, ինչ մեջբերում է։



