Ես պարզապես վստահ եմ՝ Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ. Արտակ Բեգլարյան

ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Հերթական աբսուրդ մեղադրանքով ձերբակալությունն է տեղի ունեցել՝ իշխանությունների քաղաքական նպատակներից ելնելով: «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, լեգենդար հետախույզ ու հայրենասեր արցախցի Արտուր Ավանեսյանի «Կանդազի) ձերբակալությունն այդ շարքից է: Պատկերացրե՛ք, ձայնագրությունում նա ասում է. «Համ գործն ա ինյան, համ հողն ա ինյան, համ տոնն ա ինյան (Ե՛վ աշխատանքը կլինի, և՛ հողը կլինի, և՛ տունը կլինի): Նման ծրագրային թեզերի հնչեցումից հետո մարդուն շռնդալից կերպով ձերբակալում են ու փորձում հեղինակազրկել և՛ իրեն, և՛ նրա կուսակցությունը: Ես պարզապես վստահ եմ, որ Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ: Փաշինյանական իշխանությունները ոչնչի առջև կանգ չեն առնելու վերարտադրվելու համար, դե իսկ նրանց իրավախախտումները կարող են քննվել միայն իրենցից հետո»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5762

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով