Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր երկրում օգոստոսի 2-ից ռազմական դրությունը և զորահավաքը ևս 90 օրով երկարաձգելու մասին: Համապատասխան փաստաթղթերը հրապարակվել են Ուկրաինայի խորհրդարանի կայքում: Փաստաթղթերն այժմ կներկայացվեն պրոֆիլային հանձնաժողովի քննարկմանը, այնուհետև կդրվեն պատգամավորների ընդհանուր քվեարկության: Ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքն Ուկրաինայում սահմանվել են 2022 թ. փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների ծավալումից ի վեր: Սա կլինի այդ ռեժիմների արդեն 20-րդ երկարաձգումը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9576

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով