Իսրայելի գաղտնի գործողությունը՝ Ահմադինեժադի մասնակցությամբ. NYT

Ըստ The New York Times-ի՝ Իսրայելի հետախուզությունը երկար տարիներ աշխատել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ՝ նրան դիտարկելով որպես Իրանում իշխանափոխության համար առանցքային գործիչ։ Իսրայելական կողմը ֆինանսավորել է նրա ծախսերը և գաղտնի հանդիպումներ կազմակերպել, այդ թվում՝ 2024 թվականին Բուդապեշտում՝ «Մոսադի» ղեկավար Դավիդ Բառնեայի հետ։ Ինչպես հայտնում է պարբերականը, Իսրայելի և Իրանի միջև վերջին պատերազմի օրերին գործողությունը հասել է իր գագաթնակետին․ ավիահարվածից հետո իսրայելցի գործակալները Ահմադինեժադին դուրս են բերել Թեհրանից և տեղափոխել գաղտնի ապաստարան։ Սակայն պլանը ձախողվել է, երբ Ահմադինեժադն անհայտ հանգամանքներում լքել է ապաստարանը։ Ինչպես հայտնում է The New York Times-ը, Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտնվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հսկողության տակ և գտնվում է տնային կալանքի մեջ։ Իրանական իշխանությունները բացահայտել են նրա գաղտնի համագործակցությունն Իսրայելի հետ, որը տևել է տարիներ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9576

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով