Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է

Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է։ Կատարվում են կողնակների լրացման, կողային առուների կառուցման աշխատանքներ։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Նշված աշխատանքների ավարտից հետո ճանապարհը կգծանշվի, կկահավորվի։ Շինաշխատանքները մեկնարկել էին անցած տարի, հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10057

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով