13.000-ի խաբեությունը. Ցածրորակ քարոզչություն՝ բարձր վարձատրվող ուսուցիչների հաշվին

Դրոշակ դարձրած՝ ամեն անգամ թափահարում են, թե Հայաստանում 700 հազար դրամ ստացող ուսուցիչ կա։ 700 հազար դրամ ստացողն էլ 29 հազար ուսուցիչներից ընդամենը 13-ն է, ուսուցիչների հազիվ 0,04 տոկոսը։ Հազարավոր ուսուցիչներ ու տասնյակ-հազարավոր այլ աշխատողների մասին, որոնց աշխատավարձը նույնիսկ 100 հազարի չի հասնում, չեն ասում։ Փետրվարի տվյալներով, որը հրապարակված վերջին ցուցանիշն է հայտարարագրված աշխատատեղերի վերաբերյալ, Հայաստանում 797 հազար աշխատող կա։ Նրանց 25 տոկոսի փաստացի աշխատավարձերը չեն հասնում 100 հազար դրամի։ Խոսքը՝ 200 հազար աշխատող քաղաքացու մասին է։ Այդ 200 հազար քաղաքացուն Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ անտեսում է, իսկ 13 ուսուցչի, ովքեր 700 հազար դրամ են ստանում, միշտ հիշում է ու նրանց ստացած 700 հազարանոց աշխատավարձերը մտցնում քաղաքացիների աչքը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով