Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ կապված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործունեության հետ: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության հուլիսի 14-ի հայտարարության մեջ: «Այսօր արտաքին գործերի նախարարի հանձնարարությամբ Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գործերով նախարարություն է կանչվել Մեծ Բրիտանիայում Իրանի Իսլամական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը: Պարոն Ալի Նասիմֆարը կանչվել է մարտից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում «Աջերի հետևորդների իսլամական շարժման» կողմից Եվրոպայում իրականացված մի շարք հարձակումների համակարգման գործում ԻՀՊԿ-ի «Ղոդս» ուժերի դերի պատճառով», – նշված է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ: Ըստ հաղորդագրության՝ ԻՀՊԿ-ի գործունեությունն ուղղված է Մեծ Բրիտանիայի և նրա դաշնակիցների «անվտանգության խաթարմանը»: Գերատեսչությունը հիշեցնում է, որ այս շաբաթ Բրիտանիայի կառավարությունը քայլեր է ձեռնարկել «իրանական վարչակարգին պատասխանատվության ենթարկելու համար՝ բացահայտելով նրա աջակցությունը պրոքսի խմբերին և հանցավոր ցանցերին» ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ «Մենք հստակ նշում ենք, որ կձեռնարկենք բոլոր քայլերը՝ պաշտպանելու բրիտանացիներին։ Օտարերկրյա պետության կողմից աջակցվող սպառնալիքները չեն հանդուրժվի», – նշված է հաղորդագրության մեջ։ Օրերս Մեծ Բրիտանիան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչել է սպառնալիք ազգային անվտանգության համար:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9563

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով