Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև, որտեղ կհայտարարի Ուկրաինայի և ԵՄ-ի պաշտպանական արդյունաբերություններն ինտեգրելու նոր նախաձեռնությունների մասին։ Այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։ Ֆոն դեր Լայենը նշել է, որ սա իր 11-րդ այցն է Ուկրաինա Ռուսաստանի դեմ պատերազմի ընթացքում։ «Սա հատուկ պահ է։ Ուկրաինան ստեղծել է ուժեղ ռազմական թափ։ Իրավիճակը փոխվում է։ Ես կհայտարարեմ մեր պաշտպանական արդյունաբերություններն ինտեգրելու նոր նախաձեռնությունների մասին, որպեսզի մենք կարողանանք ավելի շատ և ավելի արագ արտադրել։ Մենք նաև կքննարկենք (խմբ.՝ ԵՄ-ին Ուկրաինայի) անդամակցությունը և այս ձմռան նախապատրաստական ​​աշխատանքները», – գրել է պաշտոնյան։ «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը գրում է, որ Կիև են ժամանել նաև Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը։ Ըստ հրապարակման՝ այցը համընկնում է Ուկրաինայի պետականության և Կիևյան Ռուսիա – Ուկրաինայի մկրտման օրվա հետ, և Կիևի դաշնակիցները որոշել են այս կրկնակի տոնը նշել Ուկրաինայի հետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9630

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով