Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին

Առնվազն յոթ իրանցի զինծառայող է զոհվել հուլիսի 15-ի գիշերն Իրանի հարավ-արևելքի Բամփուրի շրջանի ռազմակայանին ԱՄՆ-ի հարվածի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման՝ Վաշինգտոնը հարվածներ է հասցրել Իրանի ցամաքային ուժերի ռազմակայանին՝ արձակելով 13 հրթիռ։ Նշվում է, որ ևս քանի մարդ վիրավորվել է, նրանց օգնություն է ցույց տրվում։ Իրանի բանակում ընդգծել են, որ առանց պատասխանի չեն թողնի ամերիկյան կողմի գործողությունները։ «Իրանը վճռական պատասխան կտա ամերիկացի թշնամու ագրեսիվ գործողություններին», – հայտարարել է Իրանի զինված ուժերը։ Իր հերթին, Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին հայտարարել է, որ վերջին օրերին ամերիկյան հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 30 խաղաղ բնակիչ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9563

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով