ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սառեցրել է 130 միլիոն դոլարի թվային դրամապանակներ, որոնք կապված են Իրանի կենտրոնական բանկի հետ։ Այս մասին X հարթակում գրառման մեջ հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինասների նախարարությունը հանձնառու է խափանել և քայքայել Իրանի անօրինական ֆինանսական գործունեությունը, այդ թվում՝ թվային ակտիվների չարաշահումը: Այսօր ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը պատժամիջոցներ է կիրառել Իրանի կենտրոնական բանկի հետ կապված բազմաթիվ դրամապանակների նկատմամբ, որի արդյունքում սառեցվել է ավելի քան 130 միլիոն դոլար», – նշված է գրառման մեջ: Բեսենթը հավելել է, որ գերատեսչությունը կշարունակի «ինտենսիվորեն հետևել գումարներին և զրկել իրանական ռեժիմին իր անօրինական եկամուտների սխեմաներից ստացված եկամուտներին հասանելիությունից»։ ԱՄՆ-ի այս որոշումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ամերիկյան ուժերը չորրորդ օրն անընդմեջ հարվածներ են հասցրել Իրանին՝ միաժամանակ վերսկսելով իրանական նավահանգիստների շրջափակումը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանի երկրներում ամերիկյան օբյեկտներին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9563

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով