ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ռուսաստանի դեմ նոր ու խիստ պատժամիջոցների օրինագիծ, որը մամուլում արդեն ստացել է «դժոխային» անվանումը։ Նախաձեռնությունը նախատեսում է մինչև 100% մաքսատուրքեր սահմանել այն երկրների ապրանքների նկատմամբ, որոնք ռուսական նավթ և գազ են գնում։ Պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանի տնտեսության առանցքային ոլորտներին՝ էներգետիկ, ֆինանսական և պաշտպանական համակարգերին, ինչպես նաև անհատական սահմանափակումներ են նախատեսում ռուս բարձրաստիճան պաշտոնյաների ու օլիգարխների նկատմամբ։ Եվրոպական երկրները, որոնք արդեն իսկ նվազեցրել են իրենց կախվածությունը ռուսական գազից, չեն տուժի այս նոր մաքսատուրքերից։



