Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել

Հուլիսի 15-ին՝ ժամը 14։59-ին, Սևանա լճի 2-րդ հանրային լողափի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ափից մոտ 1500 մ հեռավորության վրա շրջված հեծանվանավակ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից: Ջրափրկարարներն արագ արձագանքել են իրավիճակին և օպերատիվ գործողությունների շնորհիվ անվնաս ափ են դուրս բերել երեք քաղաքացու։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16852

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով