Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել

Իրանի դեմ ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Ահվազի հիվանդանոցից տարհանվել է մոտ 211 հիվանդ։ Այս մասին հայտնել է Al Jazeera-ն՝ նշելով, որ հիվանդները տեղափոխվել են այլ բուժհաստատություններ։ Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանփուրը հայտարարել էր, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի վերջին հարվածների հետևանքով իրանական կողմում զոհերի թիվը հասել է 35-ի, ավելի քան 300 մարդ վիրավորվել է։ Նրա խոսքով՝ առնվազն 72 մարդ հոսպիտալացված է։ Քերմանփուրը չի հստակեցրել, թե վիրավորներից կամ զոհերից քանիսն են քաղաքացիական անձինք և քանիսին են զինվորականներ։ Ամերիկյան կողմի վերջին հարվածների հետևանքով Թեհրանում գործարկվել են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Իրանական լրատվամիջոցները հաղորդել են հարվածների մասին Բանդար Աբբասում, Ղեշմ կղզում, Սիրիկում, Չաբահարում, Քոնարակում, Ռասքում, Խոնդաբում, Խորրամաբադում և Սեմնանում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16852

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով