Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շուտով հաղթանակ է տանելու Իրանի նկատմամբ։ Հայտարարություններն արվել են Փենսիլվանիայի պաշտպանության և նորարարության գագաթնաժողովի շրջանակում կայացած կլոր սեղանի ընթացքում։ «Մենք շուտով կհաղթենք Իրանին։ Նրանք շատ շուտով պարտվելու են»,- Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է ԱՄՆ նախագահը՝ պնդելով, թե իրանական կողմը «շատ է ցանկանում հասնել կարգավորման»։ «Նրանց դուր չի գալիս այն, ինչ մենք անում ենք, և նրանք իսկապես ցանկանում են կարգավորում։ Կտեսնենք՝ կհասնե՞նք նրանց հետ համաձայնության, թե՞ պարզապես ամեն ինչ կհասցնենք ավարտին»,- հայտարարել է Թրամփը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9547

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով