Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը․ հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։ Խոսքը վերաբերում է նաև խաղաղության պայմանագրի կնքմանը, սահմանազատմանն ու հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում։ «Մեզ համար կարևոր են խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում։ Ինչպես և նախկինում, պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման, հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում»,- նշել են նախարարությունից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9547

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով