Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը իր պաշտոնավարման ընթացքում վերջին այցն է կատարել Ուկրաինա՝ հայտարարելով Միացյալ Թագավորության «անսասան աջակցության» մասին։ Այս մասին գրում է BBC-ն։ Հուլիսի 16-ին Սթարմերը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Սա լինելու է վարչապետի պաշտոնում նրա վերջին այցն Ուկրաինա, քանի որ առաջիկայում Լեյբորիստական կուսակցության ղեկավարի և վարչապետի պաշտոնում նրան փոխարինելու է Էնդի Բերնհեմը։ Այցից առաջ արված հայտարարության մեջ Սթարմերն ասել է, որ ուկրաինացի ժողովրդի «տոկունությունը» 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո «պահպանել է Եվրոպայի անվտանգությունը» Իր հայտարարության մեջ Սթարմերն ընդգծել է Մեծ Բրիտանիայի ներդրումը Ուկրաինայի պատերազմական ջանքերում՝ առանձնանցնելով որպես վարչապետ իր երկամյա պաշտոնավարման ընթացքում իրականացված քայլերը։ «Երբ ես դարձա վարչապետ, գիտեի, որ Միացյալ Թագավորությունը չպետք է պարզապես աջակցի Ուկրաինային այս պահին, այլ պետք է օգնի ստեղծել նրա երկարաժամկետ անվտանգության և հաջողության հիմքերը»,- ասել է Սթարմերը։ Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան ավելացրել է պաշտպանական ոլորտի ներդրումները և «առաջատար դիրք է զբաղեցնում ապագայի ռազմական տեխնոլոգիաների զարգացման գործում»։ «Եվ մենք այդ ճանապարհին մեզ հետ տարել ենք նաև մյուսներին։ Ինչպես ցույց տվեցինք վերջին շաբաթների ընթացքում G7-ի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներում, Մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցները լիովին միասնական են Ռուսաստանի ագրեսիայի դեմ»,- հավելել է Սթարմերը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9546

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով