Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հուլիսի 16-ին կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն համագործակցությունը միջուկային զսպման ոլորտում: Այդ մասին հաղորդել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։ «Կստեղծվի ֆրանս-գերմանական ղեկավար խումբ», – լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը։ Նա խոստացել է, որ կհաստատվեն համագործակցության «կոնկրետ ուղղությունները»։ Այդ համագործակցությունը կվերաբերի «նախազգուշացման առաջատար համակարգին», «խորքային հարվածներին» և «հակահրթիռային պաշտպանությանը»։ Գործակալությունը նշում է, որ ըստ որում Ֆրանսիան կպահպանի միջուկային զենքի կիրառման վերջնական որոշման՝ իր իրավունքը։ Երկու ղեկավարների հանդիպումը պետք է տեղի ունենա նախարարների ֆրանս-գերմանական խորհրդի շրջանակում, որը կկայանա հուլիսի 16-ին և 17-ին Բրյուսելում։ Մակրոնը և Մերցը կքննարկեն նաև Եվրոպայի մրցունակության հարցերը, թվային տեխնոլոգիաները, պայքարը տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ և անդրսահմանային համագործակցությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9547

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով