Ֆրանսիական L’Equipe-ը գրում է, որ «Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի եզրային հարձակվող Մայքլ Օլիսեն չի թաքցնում Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը։ 2026 թվականի աշխարհի առաջնության ընթացքում 24-ամյա ֆուտբոլիստը հավաքականի իր թիմակիցներից՝ Կիլիան Մբապպեից, Օրելյեն Չուամենիից և Իբրահիմա Կոնատեից հետաքրքրվել է «արքայական ակումբում» տիրող մթնոլորտով։ Թեև «Բավարիայի» պաշտպան Դայո Ուպամեկանոն փորձում է համոզել Օլիսեին մնալ Մյունխենում, վերջինս մտադիր է առաջնության ավարտից հետո ակումբի ղեկավարության հետ քննարկել իր ապագան։ Ակնկալվում է, որ մյունխենյան ակումբը ֆրանսիացու տրանսֆերի դիմաց կարող է պահանջել ավելի քան 200 միլիոն եվրո։ Հաղորդվում է նաև, որ Մադրիդի «Ռեալը» կարող է վաճառել Վինիսիուսին՝ Մայքլ Օլիսեին ձեռք բերելու համար։ Ակումբի հետ Վինիսիուսի պայմանագիրն ավարտվում է հուլիսի վերջին, և կողմերը դեռևս համաձայնության չեն եկել այն երկարաձգելու շուրջ։



