Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի հուլիսի 19-ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ Իսպանիա- Արգենտինա հանդիպմանը և կմասնակցի նաև գավաթի հանձնման արարողությանը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ «Դոնալդ Թրամփի ներկայությունը կեզրափակի Ամերիկայի պատմության մեջ ամենադիտվող, ամենաանվտանգ և ամենահաջողակ աշխարհի առաջնությունը», – լրագրողներին ասել է Լևիթը։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ Իսպանիա-Արգենտինա հանդիպումը կկայանա Նյու Յորքի Նյու Ջերսի մարզադաշտում (MetLife Stadium)։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9601

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով