Ես երբեք չեմ խոսել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ. Ռուբիո

Ես երբեք չեմ խոսել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ես երբեք չեմ խոսել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ։ Ինչպես արդեն ասացի, նա ևս հազվադեպ է շփվել մեր մարդկանց հետ։ Հիմնականում դրանք անուղղակի բանակցություններ են», – ասել է Ռուբիոն։ «Վերջին մի քանի շաբաթների ընթացքում եղել են որոշ ուղղակի շփումներ՝ կապված Իսլամաբադում տեղի ունեցած հանդիպումների հետ։ Հիշեք, իրանական համակարգում երկար ժամանակ գործում էր ամերիկացիների հետ ուղղակի բանակցությունների արգելք: Բայց ուղղակի շփումները նրանց հետ շատ հազվադեպ են, խիստ գաղտնի և տեղի են ունենում միայն նրանց համակարգի մեկ կամ երկու անձի միջոցով»,- պարզաբանել է պետքարտուղարը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով