Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները, համագործակցության հիմնական ուղղությունները։ Բացի այդ, զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ ընդգծելով Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9613

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով