Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները

Մոսկվայում մեկնարկել են Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ Հանդիպման սկզբում Լավրովը հայտարարել է, որ քննարկման թեմաներից մեկը կլինի Հարավային Կովկասը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ «Այսօր մենք կքննարկենք մեր համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները։ Տնտեսական ոլորտի հետ կապված բոլորովին վերջերս՝ ապրիլին, տեղի ունեցավ միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը։ Նաև լավ միտումներ և հեռանկարներ կան մշակութային և հումանիտար ոլորտում։ Եվ, անշուշտ, կքննարկենք Հարավային Կովկասում իրավիճակը», – հանդիպման սկզբում ասել է Լավրովը։ Լավրովը նաև նշել է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի նկատմամբ աճող հետաքրքրության մասին։ Նա հավելել է, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների և կառավարությունների ու ԱԳ նախարարությունների աշխատանքի շնորհիվ կարգավորվել են բոլոր հարցերը՝ կապված ադրբեջանական AZAL ավիաուղիների ուղևորատար ինքնաթիռի վթարի հետ։ Լավրովը նաև նշել է, որ ուրախ է արտգործնախարարների մակարդակով երկխոսությունը շարունակելու հնարավորության համար։ «Դա ամրապնդում է երկու երկրների նախագահների և կառավարությունների, նախարարությունների և գերատեսչությունների միջև կանոնավոր շփումները», – ասել է Լավրովը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9613

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով