ԱՄՆ-ը ծովային շրջափակման հարցում իրեն պահում է ծnվահենի պես. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

Միացյալ Նահանգները, սահմանելով Իրանի ծովային շրջափակում, որն ուղեկցվում է առևտրային նավերի առգրավմամբ և անձնակազմերի կալանավորմամբ, փաստացի գործում է որպես ծովահեն և ահաբեկիչ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում իսլամական հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Միացյալ Նահանգները սահմանել է այսպես կոչված ծովային շրջափակում և իրականացնում է հակաիրավական գործողություններ, որոնց թվում են միջազգային ջրերում իրանական առևտրային նավերի առգրավումը և դրանց անձնակազմերի ձերբակալումը. նման գործողությունները ծովահենություն են և պատանդառություն: ԱՄՆ-ը իրեն պահում է ծովահենի և ահաբեկչի պես՝ հարկադրանքի և ահաբեկման միջոցով ազդելով առևտրային նավերի վրա, ահաբեկելով դրանց անձնակազմերին, ապօրինաբար առգրավելով նավերը և կալանքի տակ վերցնելով անձնակազմի անդամներին», – ասել է նա լրագրողներին: Իրանի մշտական ներկայացուցիչը նաև նշել է, որ Թեհրանի գործողությունները Հորմուզի նեղուցում հիմնված են ծովային իրավունքով Իրանի իրավունքների ու պարտավորությունների և սեփական ազգային օրենքների ու նորմերի վրա։ «Ծովային փոխադրումների ցանկացած խախտման պատասխանատվությունը կրում են ագրեսորները՝ ԱՄՆ-ը և նրա կողմնակիցները։ Հակառակի մասին ցանկացած հայտարարություն անհիմն է»,- եզրափակել է նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով