Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ յուրաքանչյուր երկրի օրինական իրավունքներն ու շահերը պետք է հարգվեն, և չի կարելի թույլ տալ, որ աշխարհը վերադառնա «ջունգլիների օրենքին»։ Այս մասին հայտնում է Xinhua-ն՝ վկայակոչելով Չինաստանի նախագահի հայտարարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ։ «Արդարությունն ու արդարադատությունը պետք է պահպանվեն։ Յուրաքանչյուր երկիր միջազգային հանրության հավասար անդամ է, և յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, օրինական իրավունքներն ու շահերը պետք է հարգվեն»,-ասել է նա։ Չինաստանի նախագահի խոսքով՝ 190-ից ավելի երկրներ ունեն ընդհանուր ճակատագիր և պետք է համատեղ աշխատեն համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու համար։ Սի Ծինփինը նաև ընդգծել է, որ «խոշոր երկրները պետք է ավելի մեծ պատասխանատվություն կրեն»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9509

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով