Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին

Իսրայելական բանակը հայտարարել է, որ իր ուժերը և Իսրայելի անվտանգության գործակալությունը՝ «Շին Բեթ»-ը, Գազայի հարավային Խան Յունիս շրջանում սպանել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հրամանատարին։ Այս մասին հայտնում է Aljazeera-ն։ Իսրայելի բանակի հայտարարության մեջ նշվում է, որ Անաս Մահմուդ Ահմադ Համդանը սպանվել է հինգշաբթի օրը՝ նրան անվանելով ՀԱՄԱՍ-ի ավագ առաջնորդների «աջ ձեռքը»։ Իսրայելական բանակը հավելել է, որ Համդանը «կենտրոնական դեմք» էր Գազայի հատվածում գերիներին պահելու և նրանց Իսրայել վերադարձնելու գործընթացում։ ՀԱՄԱՍ-ը, սակայն, դեռևս չի մեկնաբանել իր հրամանատարի ենթադրյալ մահվան մասին լուրը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9505

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով