Կառավարությունը հաստատել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման համար անհրաժեշտ «TRACES» համակարգում գրանցման կարգը։ Այս մասին տեղեկացրել է ՍԱՏՄ-ն և մանրամասնել, թե ինչո՞վ է այն կարևոր։ ««TRACES» (Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգ) գրանցումը այժմ անժամկետ է։ Ինչպե՞ս գրանցվել Անհրաժեշտ է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին (ՍԱՏՄ) ներկայացնել դիմում և պահանջվող փաստաթղթերի փաթեթը (էլեկտրոնային՝ [email protected] կամ [email protected] հասցեներով, կամ թղթային տարբերակով)։ Գործընթացը Փաստաթղթերի ուսումնասիրություն (մինչև 5 աշխատանքային օր)։ Ստուգում և նմուշառում տնտեսավարողի մոտ (10-15 աշխատանքային օր)՝ ԵՄ և ՀՀ պահանջներին համապատասխանությունը պարզելու համար։ Գրանցում Համապատասխանության դեպքում տվյալները ներկայացվում են Եվրոպական հանձնաժողովի հաստատմանը, որից հետո տրամադրվում է գրանցման համարը։ Մանրամասներին և փաստաթղթերի ցանկին ծանոթացեք ՍԱՏՄ-ի պաշտոնական կայքում՝ snund.am, հետևյալ հղումով՝ snund.am»,- ասվում է հաղորդագրության մեջ։



