Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը դատապարտում է ԱՄՆ-ին Հնդկական օվկիանոսում իրանական Majestic X և Tifani նավթատարների կալանավորումից հետո ծովահենությունն օրինականացնելու համար։ «Սա ծովահենության և զինված կողոպուտի ուղղակի օրինականացում է բաց ծովում», – գրել է Բաղային X սոցիալական ցանցում։ «Մենք ողջունում ենք ծովահենների վերադարձը, միայն թե հիմա նրանք գործում են կառավարության կողմից տրված օրդերներով, նավարկում են պաշտոնական դրոշների ներքո և իրենց կողոպուտն անվանում են «իրավապահ մարմիններ», – նշել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։ Բաղային ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է կրի լիակատար պատասխանատվություն իր «անօրինական վարքագծի» համար, որը «հարձակվում է միջազգային իրավունքի և միջազգային ազատ առևտրի հիմքերի վրա և սպառնում ծովային անվտանգության հիմնարար սկզբունքներին»։



