«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով

Ամերիկյան «Աստղային պատերազմներ»-ի նկարահանումներում ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի օգտագործած օրիգինալ լուսային թուրը աճուրդում վաճառվել է 3.75 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնում է Hollywood Reporter թերթը։ Դա հենց այն լուսային թուրն է, որով Սքայուոքերը մենամարտել է Դարթ Վեյդերի հետ՝ 1980 թվականին նկարահանված «Աստղային պատերազմներ. Էպիզոդ V՝ Կայսրությունը հասցնում է պատասխան հարված» ֆիլմում։ Այս գործարքով սահմանվել է «Աստղային պատերազմներ»-ի նկարահանումներում օգտագործված ռեկվիզիտի նոր ռեկորդ։ Թուրը նախապես գնահատվել էր 1 միլիոն դոլար և փորձագետներն ակնկալում էին, որ նրա գինը կհասնի առավելագույնը 2 միլիոն դոլարի։ Մինչ այդ առավել մեծ գումար էր վճարվել X-wing կործանիչի օրիգինալ մոդելի համար, որը 1977 թվականին օգտագործվել էր «Աստղային պատերազմներ»-ի առաջին ֆիլմում տեղ գտած տիեզերական մարտի դրվագի նկարահանման ժամանակ։ 2023 թվականի հոկտեմբերին այն վաճառվել էր 3 միլիոն 135 դոլարով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9996

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով