ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Ռուսաստանը հուլիսի 19-ի գիշերը ԱԹՍ-ներով և հրթիռներով զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին։ Այդ մասին հայտնել են Ուկրաինային ռազմաօդային ուժերը։ Ուկրաինայի զինվորականների տվյալներով՝ Ռուսաստանը 41 հրթիռ և 125 ԱԹՍ է ուղարկել Կիևի ուղղությամբ։ Նշվում է, որ արձակված հրթիռներից 23-ը, և ԱԹՍ-ներից 10-ը հասել են իրենց թիրախներին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հուլիսի 19-ի գիշերը Ռուսաստանը իրականացրել է Կիևի վրա ամենազանգվածային գրոհներից մեկը։ Զելենսկիի խոսքով՝ ՌԴ զինվորականները Ուկրաինայի ուղղութամբ տարբեր տեսակների ավելի քան 40 հրթիռ են արձակել, ինչպես նաև՝ 120 հարվածային ԱԹՍ։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ բալիստիկ հրթիռներից պաշտպանվելը շարունակում է մնալ Ուկրաինայի գլխավոր առաջնահերթություններից մեկը և կոչ է արել գործընկերներին արագացնել հրռիթ որսացող համակարգերի մատակարարումները։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն էլ հայտնել է, որ ռուսական գրոհի հետևանքով Կիևում զոհվել է մեկ մարդ, 15 մարդ տուժել է։ Նա հայտնել է, որ Ռուսաստանի հարվածներից հետևանքով վիրավորված 9 մարդ գտնվում է հիվանդանոցում, նրանցից երեքի առողջական վիճակը գնահատվում է ծանր

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9991

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով