CNN-ը գրում է, որ ԱՄՆ-ի ռազմական պաշարները, հատկապես հակահրթիռային պաշտպանության համակարգերի գծով, վտանգավոր մակարդակի են նվազել Իրանի հետ պատերազմի հետևանքով։ Վերջին տվյալների համաձայն՝ երկիրը սպառել է THAAD համակարգերի հրթիռների գրեթե 80 տոկոսը և Patriot արկերի մոտավորապես կեսը։ Սա անհանգստություն է առաջացրել ինչպես ամերիկյան հրամանատարության, այնպես էլ Պարսից ծոցի դաշնակիցների շրջանում։ Այս սպառման և հնարավոր հարվածների բացասական հետևանքների մասին զգուշացումները ստիպել են նախագահ Դոնալդ Թրամփին վերջերս չեղարկել Իրանի ուղղությամբ ծրագրված լայնածավալ հարվածները, չնայած Սպիտակ տունն ու Պենտագոնը պնդում են, որ բանակն ունի բավարար միջոցներ երկրի շահերը պաշտպանելու համար։



