Ընդդիմադիր քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունները սպառված են․ Նադեժդին

​Քաղաքական գործիչ Բորիս Նադեժդինը հայտարարել է Պետդումայի ընտրություններում իր ընտրարշավը դադարեցնելու մասին։ Նա պարզաբանել է, որ այլևս չի կարող առաջադրվել խորհրդարանում՝ «օտարերկրյա գործակալի» կարգավիճակի և «ծայրահեղական» հոդվածով ստացած տուգանքի պատճառով։ ​«Իմ բերանը փակում են, դուրս մղում քաղաքականությունից և լրջորեն բարդացնում կյանքս։ Ինձ համար Ռուսաստանում լեգալ կերպով ընդդիմադիր քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունները սպառված են։ Հուսով եմ՝ ժամանակավորապես»,- գրել է Նադեժդինը՝ հավելելով, որ այժմ պետք է մտածի հետագա անելիքների մասին, և հույս հայտնելով, որ կմնա ազատության մեջ ու ողջ։ ​Նշենք, որ հուլիսի 17-ին մերձմոսկովյան դատարանը քաղաքական գործչին տուգանել է վարչական գործով՝ «ծայրահեղական» խորհրդանիշներ ցուցադրելու համար (տեսանյութում Ալեքսեյ Նավալնիի լուսանկարի հղման պատճառով), իսկ հուլիսի 10-ին Նադեժդինը ճանաչվել էր «օտարերկրյա գործակալ»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10057

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով