ԱրարատԲանկը շարունակում է զարգացնել ինքնասպասարկման ծառայությունները՝ հաճախորդներին առաջարկելով գործարքներ իրականացնելու ավելի հարմար, արագ և անվտանգ հնարավորություն։ Այսուհետ կանխիկի մուտքագրման (CashIn) հնարավորությամբ ԱրարատԲանկի բանկոմատների միջոցով հաշվի համալրման, քարտի համալրման և տարադրամի փոխանակման ծառայություններից օգտվելու համար հասանելի է նույնականացման երկու եղանակ՝ ArCa QR և imID։ ArCa QR տարբերակի դեպքում հաճախորդը AraratMobile հավելվածի կամ ArCa QR նույնականացման համակարգին միացած հայաստանյան այլ բանկերի/վճարահաշվարկային կազմակերպությունների հավելվածների միջոցով սկանավորում է բանկոմատի էկրանին ցուցադրվող QR կոդը և անցնում նույնականացումը։ imID նույնականացումն իրականացվում է էլեկտրոնային ստորագրության միջոցով և հասանելի է ԱրարատԲանկի այն հաճախորդներին, ովքեր ունեն imID համակարգով ակտիվ էլեկտրոնային ստորագրություն։ Նույնականացումը հաջողված է համարվում, եթե հաճախորդի տվյալները համապատասխանում են Բանկում առկա տեղեկատվությանը։ Նոր հնարավորությունների ներդրումը միտված է բարձրացնելու ինքնասպասարկման ծառայությունների անվտանգությունը, հարմարավետությունն ու հասանելիությունը՝ ապահովելով հաճախորդների նույնականացման ժամանակակից և վստահելի մեխանիզմներ։ CashIn ծառայությունները հասանելի են ԱրարատԲանկի համապատասխան բանկոմատներում ։ ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։



