Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը

Չինաստանը 2026 թվականի առաջին կիսամյակում ռուսական նավթի ներկրումն ավելացրել է 16,7%-ով՝ հասցնելով այն 57,28 միլիոն տոննայի։ Ըստ Չինաստանի գլխավոր մաքսային վարչության տվյալների՝ մատակարարումների ընդհանուր արժեքն աճել է 31,1%-ով՝ կազմելով 33,13 միլիարդ դոլար։ Ռուսաստանը շարունակում է մնալ Չինաստանի հիմնական նավթամատակարարը՝ զբաղեցնելով շուկայի 25%-ը և առաջ անցնելով Սաուդյան Արաբիայից, որի մասնաբաժինը կազմում է 17%։ Միաժամանակ, իրանական հակամարտության սրման ֆոնին համաշխարհային շուկայում նավթի գները բարձրացել են՝ գերազանցելով 90 դոլարը մեկ բարելի դիմաց։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10069

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով