Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ հետևանքներ կլինեն Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի՝ իրանական անվտանգության ուժերի կողմից մի քանի ժամով ձերբակալվելու պատճառով։ Բարոն այս մասին գրել է X սոցիալական հարթակում։ Նրա խոսքով՝ ֆրանսիացի պաշտոնյաները ձերբակալվել են առանց պատճառի, հարցաքննվել, իսկ նրանցից մեկը նաև բռնության է ենթարկվել։ Ավելի ուշ նրանք կարողացել են վերադառնալ դեսպանատուն։ «Իրանի արտաքին գործերի նախարարին հայտնել եմ, որ մեր աշխատակիցների անձեռնմխելիության այս չափազանց լուրջ և անընդունելի խախտումներն անհետևանք չեն կարող մնալ»,- գրել է Բարոն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9875

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով