Այս ընդդիմությունն իր որակով ավելի վատն է, քան նախորդ գումարման ընդդիմությունը։ Այս մասին «Առաջին լրատվական»–ի հետ զրույցում նշեց «Հանուն Հանրապետության» կուսակցության արտաքին հարցերով պատասխանատու Առնոլդ Բլեյանի հետ։ «Ինչ–որ տեղ դեժավյու ապրեցի և այն կանխատեսումը, որ կունենանք նույն գզվռտոցը, փոխադարձ մեղադրանքներով, կարծես իրականանում է։ Եթե առաջ մի կողմը գոռում էր՝ հողատու, մյուս կողմը՝ կոռումպացված, գիմա գուցե կգոռան՝ գործակալ, մանդատագող։ Ցավոք, մենք չլսեցինք Հայաստանի զարգացմանը միտված քաղաքական բանավեճ։ Սա աղետալի վիճակ է։ Ես չեմ պատկերացնում այս ԱԺ–ն կարողանա մինչև 2031 թվականը շարունակել իր աշխատանքը, որովհետեւ այսպիսի ընդդիմության հետ ցանկացած իշխանություն չի կարող լավը լինել»,–ասաց նա։ Բլեյանը նաև հավելեց, որ նույն օրը երեկոյան «սխոդկա» տեղի ունեցավ Մայր Աթոռում. «Իրենք գնացել էին իբր սուրբ օրհնություն ստանալու, բայց իրականում դա ռուսական ագենտուրայի մի հավաքույթ էր, որտեղ գործակալները իրար հետ ազատորեն շփվեցին։ Ամենայն հավանականությամբ յդտեղ կային նաև այլ մարդիկ, որոնք ինֆորմացիա էին հավաքագրում, թե ինչպես է ընթանում այդ հավաքույթը, կատարողական պետք է ներկայացնեն Հյուսիս։ Ես իշխանությունից ակնկալում եմ շատ կտրուկ քայլեր այդ ուղղությամբ, որովհետև մենք չեն ք կարող Աժ–ում ունենալ ռուսական կուսակցություններ,– ընդգծեց նա։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



