Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Բելգիայի վարչապետին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերին՝ Ազգային տոնի առիթով: ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած շնորհավորական ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առիթով։ Ուրախությամբ եմ արձանագրում, որ վերջին շրջանում Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունները շարունակաբար զարգանում են՝ ընդգրկելով գործընկերության նոր ռազմավարական ուղղություններ։ Ջերմորեն եմ հիշում այս տարվա մայիսին Երևանում Ձեզ հետ ունեցած հանդիպումը: Վստահ եմ, որ համատեղ գործուն ջանքերով նոր խթան կհաղորդենք մեր երկրների միջև բազմոլորտ համագործակցության ընդլայնմանն ու առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը։ Բարձր եմ գնահատում Բելգիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացմանը, ինչպես նաև միջազգային հարթակներում մեր երկրների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Բելգիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9856

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով