ՌԴ ԱԳՆ-ն իտալացի դիվանագետներին պարտավորեցրել է երեք օրվա ընթացքում լքել Ռուսաստանը

Ռուսաստանի Դաշնությունում Իտալիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ երկու իտալացի դիվանագետների պատասխան անցանկալի անձ հայտարարելու կապակցությամբ։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։ «Հուլիսի 20-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել է Իտալիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջովաննի Սկոպան՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանության ռազմածովային և ռազմաօդային կցորդին և ռազմածովային կցորդի օգնականին Իտալիայի տարածքը լքելու՝ իտալական կողմի ավելի վաղ ներկայացրած անհիմն պահանջների կապակցությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։ Հետևելով փոխադարձության սկզբունքին՝ Ռուսաստանի Դաշնությունն անցանկալի անձինք է հայտարարում Ռուսաստանում Իտալիայի դեսպանության պաշտպանության հարցերով կցորդի օգնական Վիտորիո Պարելլային և կցորդ Դավիդե Դ’Ապրիլեին։ Նրանք, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները պետք է լքեն Ռուսաստանը երեք օրվա ընթացքում, հայտնել են դիվանագիտական ​​գերատեսչությունում։ ՌԴ դիվանագետների դեմ ուղղված ցանկացած թշնամական կամ սադրիչ գործողության կհետևի պատշաճ պատասխան, ընդգծել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում: Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հուլիսի 9-ին հայտարարել էր, որ Հռոմն արտաքսել է Իտալիայում Ռուսաստանի դեսպանատան երկու ռազմական կցորդների, որոնք, ենթադրաբար, ներգրավված են եղել լրտեսական գործունեության մեջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9856

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով