ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր. Պետրոսյան

ՀԷՑ-ն ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական բյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր, ինչն անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում (2025թ. 1-ին կիսամյակ) կատարված վճարումներից ավել է շուրջ 62%-ով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը: «Անցյալ տարվա նույն շրջանում՝ մինչև ՀԾԿՀ կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթի հարուցումը, պետական բյուջե վճարումների հանրագումարը կազմել է շուրջ 7,8 մլրդ ՀՀ դրամ։ ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»,- գրել է նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9842

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով