Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պայմանագիր է ստորագրել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Նա հայտնել է, որ պայմանագիրը ստորագրվել է մինչև 2030 թվականը։ Զինեդին Զիդանը Ֆրանսիայի հավաքականի ղեկին կմասնակցի 2027 թվականի Ազգերի լիգայի մրցաշարին, 2028 թվականի Եվրոպայի առաջնությանը և 2030 թվականի աշխարհի առաջնությանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9939

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով