Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը կենտրոնական Իսրայելի Յադ Բինյամին շրջանում կայացած համաժողովում հայտարարել է, որ երկիրը «հետաքրքրված չէ միանալ» Իրանի դեմ պատերազմին։ Այս մասին հաղորդում է իսրայելական Ynet լրատվական կայքը։ «Այս պահին Իսրայելի Պետությունը որևէ հետաքրքրություն չունի միանալու արշավին, – ասել է նա: – Ներկայիս իրավիճակը մեզ համար լավ է, և մենք որևէ հետաքրքրություն չունենք մեզ դրանում ներքաշելու: Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի»։ Իր ելույթում նախարարը նաև նշել է, որ Իսրայելի գլխավոր նպատակը իրանական ռեժիմը թուլացնելն է, և որ դրա լավագույն միջոցը տնտեսական միջոցներն են։ Վերջին օրերին ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը կրկին սրվել է՝ ԱՄՆ-ի ավիահարվածներով և Իրանի կողմից տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների դեմ պատասխան հարձակումներով:



