Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վլադիմիր Լադանովին և մտահոգություն հայտնել հրթիռային հարվածի հետևանքով Հնդկաստանի քաղաքացի հանդիսացող չորս նավաստու զոհվելու կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Ըստ ԱԳՆ հայտարարության՝ Լադանովին խնդրել են փոխանցել Հնդկաստանի խորը մտահոգությունները և ասել են, որ առևտրային նավերի թիրախավորումը և դրա հետևանքով քաղաքացիական անձանց կյանքի կորուստն «անընդունելի» են։ «Նման հարձակումները խաթարում են միջազգային ծովային առևտրի անվտանգությունը, պաշտպանվածությունը և կայունությունը», – հայտարարությունից մեջբերում է Reuters-ը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9939

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով