Օգոստոսի 2-ին նախագահ Վահագն Խաչատուրյանը Նիկոլ Փաշինյանին նշանակեց կառավարության ղեկավար, որից հետո սկսվեց նոր կաբինետի ձևավորումը: Եվ այսպես, Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով՝ Տիգրան Խաչատրյանն ու Մհեր Գրիգորյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոններում: Իրենց պաշտոններում վերանաշանակվել են նաև ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը: Նախագահի հրամանագրով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը: Նա այս պաշտոնում փոխարինում է Մխիթար Հայրապետյանին: Զրուցել ենք Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ծրագրերի ղեկավար Լևոն Բարսեղյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



