Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել

Իսպանիայի պետական ​​օդերևութաբանական գործակալությունը (Aemet) սաստիկ տապի պատճառով անբարենպաստ եղանակի մասին նախազգուշացում է հայտարարել երկրի տարածաշրջանների մեծ մասում: Այս մասին նշված է X հարթակում Aemet-ի գրառման մեջ: Գործակալությունը տագնապի մակարդակը բարձրացրել է մինչև դեղին (վտանգ) և նարնջագույն (բարձր վտանգ): Կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել 40 աստիճանը: Սպասվում է, որ Մադրիդում ջերմաստիճանը կհասնի 35 աստիճան Ցելսիուսի: Եղանակային նախազգուշացումը կգործի առնվազն մինչև հուլիսի 23-ը: Երկրի արևելքում սպասվում են փոթորիկներ՝ կարկուտով և քամու պոռթկումներով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9821

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով