Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի կառավարությանն ու ժողովրդին։ Այս մասին Հայաստանի արտաքին գերատեսչությունը գրառում է արել X-ի միկրոբլոգում։ «Սրտանց շնորհավորում ենք Բելգիայի կառավարությանը և ժողովրդին՝ Ազգային օրվա առթիվ։ Հիմնվելով ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա՝ մեր հարաբերությունները շարունակում են զարգանալ։ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ մեր գործընկերության հետագա ամրապնդմանը՝ թե՛ երկկողմ, թե՛ Եվրամիության շրջանակներում»,-ասված է գրառման մեջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9816

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով