CNN-ի բացառիկ տեղեկություններով՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) բարձրաստիճան սպան էլեկտրոնային նամակով դիմել է զինվորական վերլուծաբաններին՝ խնդրելով առաջարկել «նոր, ստեղծագործական և ոչ ստանդարտ ուղիներ» Իրանին ճնշելու և պատժելու համար։ Ըստ լրատվամիջոցի՝ այս անսովոր քայլը վկայում է այն սահմանափակ ու բարդ ընտրության մասին, որի առաջ կանգնած է Դոնալդ Թրամփի վարչակազմը՝ փորձելով ստիպել Իրանին գնալ համաձայնության։ Մինչ ավիահարվածները շարունակվում են, հետախուզական գնահատականները ցույց են տալիս, որ միայն ռմբակոծությունները դժվար թե կարողանան փոխել Թեհրանի դիրքորոշումը կամ ամբողջությամբ չեզոքացնել ստորգետնյա միջուկային օբյեկտները առանց ցամաքային ուժերի ներգրավման, ինչից Վաշինգտոնը մինչ այժմ խուսափում է:



