Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն

Տալլինում մեկնարկել է հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում Հայկ Մինասյանը 384 միավորով հռչակվեց աշխարհի չեմպիոն։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։ Թիմային պայքարում Հայկ Մինասյանը, Հովհաննես Մարգարյանը և Գոռ Խաչատրյանը 1123 միավոր արդյունքով զբաղեցրին երկրորդ տեղը՝ արժանանալով աշխարհի առաջնության արծաթե մեդալներին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9812

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով