Մարոկկոյից ավելի քան 1500 միգրանտ հուլիսի 30-ից հետո բժշկական օգնություն է ստացել Իսպանիային պատկանող Սեուտա ինքնավար քաղաքում՝ սահմանը զանգվածաբար հատելու փորձերից հետո։ Այս մասին հաղորդում է EFE գործակալությունը։ Առողջապահության կառավարման ազգային ինստիտուտի (INGESA) տվյալներով՝ միայն օգոստոսի 2-ին բժիշկները օգնություն են ցուցաբերել ավելի քան 460 տուժածի, որոնցից 172-ը տեղափոխվել են շտապօգնության բաժանմունք։ Հուլիսի վերջին տասնյակ հազարավոր ապօրինի միգրանտներ կարողացել էին հասնել Սեուտա՝ լողալով, ինչպես նաև ոտքով՝ շրջանցելով Մարոկկոյից քաղաքը բաժանող պատնեշը։ Ստեղծված ճգնաժամի ֆոնին Իսպանիայի իշխանությունները որոշել են զինվորականներ ներգրավել՝ բնակավայրում անվտանգության ապահովմանը աջակցելու համար։



