Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Զենք-զինամթերք կամավոր հանձնելու հերթական դեպքը գրանցվել է Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում։ Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Մահարու փողոցի հասցեներից մեկի մոտ՝ պանելային պարսպի տակ։ Նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, 2 նռնակ, որոնցից մեկը՝ պայթուցիչով և մեծ քանակությամբ տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև «Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում։ Ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերքը թողել էր օդանավակայանի ծառայողական ավտոկայանատեղիի հարակից տարածքում։ Նրա նշած հատվածում հայտնաբերվել է «ԱԿ» տեսակի ինքնաձիգ՝ լիցքավորված 9 փամփուշտով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9812

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով