Աննա Հակոբյանը, ըստ էության, վերահաստատում է, որ ես ճիշտ եմ․ Դանիել Իոաննիսյան

«Աննա Հակոբյանի խոշտանգման հետ կապված երեկոյան գրառումն իմ ասածներին հակասո՞ւմ է։ Ինձ մոտ տպավորություն է, որ չի հակասում․ ինքն ասում է` եկեք նայենք, թե ով կարող է իրականում տեսական խոշտանգել և մեջբերումներ է իրականացնում կոնվենցիաներից, վերարտադրում է Սահմանադրության կարգավորումները և այլն, ու չի ասում, որ ես սխալ եմ։ Նա, ըստ էության, վերահաստատում է, որ ես ճիշտ եմ»,- 168 ․ am -ի հետ զրույցում Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյան ն այսպես է արձագանքում Աննա Հակոբյանի հայտարարություններին։ Իսկ Աննա Հակոբյանը նախօրեին հրատապ ասուլիս էր հրավիրել և մեղադրում էր Դանիել Իոաննիսյանին իր իրավունքների խախտման համար։ Ավելին, Հակոբյանը նշել է՝ պատրաստվում է Իոաննիսյանի դեմ հայցեր ներկայացնել և ոչ միայն․ Փաշինյանի կինն իր փաստաբանական թիմին խնդրել է նաև դիտարկել «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ հայցադիմումի ներկայացման հնարավորությունը՝ «Իմ քայլը» հիմնադրամի հեղինակաությանը, գործարար համբավին հասցրած վնասները հատուցելու պահանջով։ Իսկ առիթը՝ ապրիլի 22-ին «Անկախ դիտորդ»-ի դիմումն է վարչական դատարան, որի համար հիմք են հանդիսացել «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։ Եթե վարչական դատարանը բավարարի դիմումը, ապա հիմնադրամին սպառնում է մինչև 6 մլն դրամ տուգանք։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5773

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով